Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն այլ կանայք ևս առավ Երուսաղեմում, որոնք նրա համար ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն ուրիշ կանայք էլ առավ Երուսաղեմում, որոնցից ևս ունեցավ տղաներ և աղջիկներ։ |
Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։
Դավիթը հասկացավ, որ Տերն է իրեն պատրաստել Իսրայելի վրա իշխելու համար, քանի որ հզորացել էր նրա թագավորությունը Իսրայելի իր ժողովրդի համար։
Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։
Կյանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի և քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքո։
Ասացիք՝ ինչո՞ւ։ Քանի որ Տերն ուխտ կնքեց քո և քո երիտասարդության կնոջ միջև, որին թողեցիր. նա էր քո ուխտի ամուսինն ու կինը։
Հիսուսն ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։
Ոչ էլ շատ կանայք պետք է ունենա, որպեսզի նրա սիրտը չգայթակղվի, ոչ էլ շատ արծաթ ու ոսկի կուտակի։