Նրանք այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն ու իրեն ընկերակցող մարդիկ վերցրին դրանք։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք իրենց աստվածներին այնտեղ թողեցին, և Դավիթը պատվիրեց դրանք հրով այրել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք իրենց աստվածները թողեցին այնտեղ, և Դավիթը հրամայեց, ու դրանք այրեցին կրակով։ |
Նրանք այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն ու իրեն ընկերակցող մարդիկ վերցրին դրանք։
հրի մատնեցին նրանց աստվածներին, որոնք աստվածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստված էին մարդկանց ձեռքով, և ոչնչացրին դրանց։
Դավիթը ելավ Բաաղփարասին և կոտորեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին հարվածեց իմ ձեռքով, ինչպես հեղեղն է հարվածում»։ Սրա համար այդ տեղը կոչվեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի հարված։
Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։
Եվ վերցնելով նրանց ստեղծած հորթը՝ այրեց կրակով, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրին ու խմեցրեց Իսրայելի որդիներին։
Նրանց աստվածների կուռքերը կայրես հրով, դրանց վրա եղած արծաթի ու ոսկու վրա աչք չունենաս, չվերցնես դրանք, որպեսզի մեղք գործած չլինես, որովհետև այն Տիրոջ՝ քո Աստծու համար գարշելի է։
Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։