Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց հավաքված բոլոր իսրայելացիներին. «Եթե ձեզ բարի է թվում, և Տերը՝ մեր Աստված էլ հաջողություն է պարգևել, մարդ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրների, ինչպես նաև իրենց քաղաքներում ու կալվածքներում ապրող քահանաների ու ղևտացիների մոտ, որպեսզի մեզ մոտ ժողովվեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն ասաց Իսրայելի հավաքված ժողովրդին. «Եթե հաճելի է ձեզ, և եթե դա մեր Տեր Աստծուց է, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, նրանց հետ նաև իրենց քաղաքներում և ագարակներում ապրող քահանաներին ու ղևտացիներին, որպեսզի հավաքվեն մեզ մոտ, |
Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»։
Հովրամ արքան ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վերքերից բուժվելու համար եկել էր Հեզրայել։ Հեուն ասաց. «Եթե հոգով դուք ինձ հետ եք, ապա թող ոչ ոք գաղտնի դուրս չգա քաղաքից, որ գնա այս բանը հայտնի Հեզրայելում»։
Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որ Սավուղն ու նրա որդիներն սպանվել, և Իսրայելի մարտիկները փախել են, թողեցին իրենց քաղաքները և փախան, իսկ այլազգիները եկան ու բնակվեցին նրանց քաղաքներում։
և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք, քանի որ Սավուղի ժամանակներից ի վեր դրանով չզբաղվեցին»։
Եթե այս բանն անես, Աստված կզորացնի քեզ, և կկարողանաս տոկալ, և ողջ ժողովուրդը խաղաղությամբ կվերադառնա իր տեղը»։
Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։
Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։
Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայելի դեմ, և Իսրայելի այրերը, այլազգիների առաջ փախուստի դիմելով, վիրավոր ընկան Գեղբուա լեռան վրա։