Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Դավիթը տապանակը չփոխադրեց իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ քետացի Աբեդդարի տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ գեթացի Աբդեդոմի տունը։ |
Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։
Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ Ուխտի տապանակը ուրախությամբ հանեն Աբեդդարի տնից։
Գլխավորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիան։ Հեելը, Սեմիրամովթը, Հայելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբեդդովմն ու Եսիելը նվագում էին տավիղներով ու քնարներով։ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,
Աբդեդոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամեա, երկրորդը՝ Հովզաբադ, երրորդը՝ Հովադա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել,
Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզոր մարդիկ էին ու վարժ սպասավորություն էին կատարում։ Աբդեդոմի որդիները վաթսուներկու հոգի էին։