Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզոր մարդիկ էին ու վարժ սպասավորություն էին կատարում։ Աբդեդոմի որդիները վաթսուներկու հոգի էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները քաջազուն և զորավոր մարդիկ էին ծառայության համար։ Աբդեդոմի սերնդից՝ վաթսուներկու հոգի։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։


Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մեկին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։


Դավիթը չուզեց Տիրոջ Ուխտի տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը, և Դավիթը, շեղելով ճանապարհը, այն տարավ գեթացի Աբեդդարի տունը։


Սամեայի որդիները՝ Գոթնի, Ռափայել, Հովբեդ, Ելզաբեթ, Աքիու և իր եղբայրները, որոնք զորեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիա և Իզբակոս։


Մոսողամի որդիներն ու եղբայրները տասնութ քաջ մարդիկ էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ