Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մանասեի ցեղից էլ անցան Դավթի կողմը, երբ այլազգիները Սավուղի դեմ պատերազմի էին ելել։ Սակայն Դավիթն այլազգիներին չօգնեց, քանզի նրանց զորագլուխները խորհրդակցելով ասացին. «Նա այս մարդկանց գլուխների գնով կանցնի իր տիրոջ՝ Սավուղի կողմը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխների գնով իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:19
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։


Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։


Երբ նա Սիկելակ էր գնում, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Եդնան, Հովզաբադը, Եղիուն և Սաղթին, որոնք Մանասեի ցեղի հազարապետներ էին։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար”։


Տիրոջ հոգին զորացրեց Գեդեոնին, նա եղջերափող փչեց, և Աբիեզերի տոհմի մարդիկ խրախուսվելով գնացին նրա հետևից։


Արդ, դու և քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, առավոտ կանուխ վե՛ր կացեք, գնացե՛ք այնտեղ, ուր ձեզ նշանակել եմ։ Ոչ մի վատ բան մի՛ մտածիր, քանի որ դու ինձ հաճելի մարդ ես։ Առավոտ կանուխ վե՛ր կացեք ու լուսածագին գնացե՛ք»։