Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ19 Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխների գնով իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ19 Մանասեի ցեղից էլ անցան Դավթի կողմը, երբ այլազգիները Սավուղի դեմ պատերազմի էին ելել։ Սակայն Դավիթն այլազգիներին չօգնեց, քանզի նրանց զորագլուխները խորհրդակցելով ասացին. «Նա այս մարդկանց գլուխների գնով կանցնի իր տիրոջ՝ Սավուղի կողմը»։ Տես գլուխը |