Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովիդայեի որդի Բանեասը հզոր մարդու որդի էր։ Նա բազում գործեր արեց Կասբեելում։ Նա սպանեց Արիել Բանիայի երկու որդիներին։ Նա էր նաև, որ մի ձյունոտ օր իջավ և փոսի մեջ սպանեց առյուծին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովիադայի որդի Բանեան, որը կաբեսելացի մի ժիր և գործունյա մարդու որդի էր, հարվածեց մովաբացի երկու զորավոր մարդկանց։ Մի ձյունոտ օր նա իջավ և գուբի մեջ սպանեց առյուծին։ |
Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
Հովաբն Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիդայի որդի Բանեան հրամանատարն էր քերեթիների ու փելեթիների,
Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։
Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։
Սադովկ քահանան, սակայն, Բանեան՝ Հովիդայեի որդին, Նաթան մարգարեն, Սեմեին, Ռեին և Դավթի թիկնապահները Ադոնիայի հետ չէին։
Հովիդայեի որդի Բանեան գնաց Տիրոջ խորանը՝ Հովաբի մոտ, և ասաց նրան. «Այսպես է կարգադրել արքան. ելի՛ր այդտեղից»։ Հովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ ու արքային հայտնեց, թե ի՛նչ է ասել Հովաբը և ի՛նչ պատասխան է տվել իրեն։
Նա անվանի էր երեսունի մեջ, ավելի նշանավոր էր, քան մյուսները։ Նրանց գլխավորն էր, սակայն այն երեքին չէր հասնում։
Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։
Նրանց՝ Հուդայի որդիների ցեղի՝ Եդովմի սահմանների մոտ, անապատում առաջին քաղաքները եղան Կասբեեղը, Եդրայինը, Հագուրը,