Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Հովիդայեի որդի Բանեան գնաց Տիրոջ խորանը՝ Հովաբի մոտ, և ասաց նրան. «Այսպես է կարգադրել արքան. ելի՛ր այդտեղից»։ Հովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ ու արքային հայտնեց, թե ի՛նչ է ասել Հովաբը և ի՛նչ պատասխան է տվել իրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:30
3 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնին հայտնեցին, որ Հովաբը փախել մտել է Տիրոջ խորանը և բռնել զոհասեղանի եղջյուրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Հովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղավ, որ փախար զոհասեղանի մոտ»։ Հովաբն ասաց. «Վախեցա քեզնից ու փախա Տիրոջ մոտ»։ Սողոմոն արքան Հովիդայեի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Հովաբին ու թաղի՛ր նրան»։


Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։


Հովիդայեի որդի Բանեասը հզոր մարդու որդի էր։ Նա բազում գործեր արեց Կասբեելում։ Նա սպանեց Արիել Բանիայի երկու որդիներին։ Նա էր նաև, որ մի ձյունոտ օր իջավ և փոսի մեջ սպանեց առյուծին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ