Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Հովհաննես 2:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այս բանը գրեցի ձեզ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։

Տես գլուխը



Ա Հովհաննես 2:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.


Այն բանի համար, որ իմ ժողովրդին մոլորեցնում էին՝ ասելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց խաղաղություն չկար, և որ ժողովուրդը պատ էր կառուցում, իսկ նրանք այնպես էին ծեփում, որ փլվեր,-


որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։


Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանալով մարմնական մտածումներով։


Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության,


Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին


Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։


Որդյակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։


Բազում մոլորեցնողներ են եկել աշխարհ, որոնք չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած. դա մոլորեցնողն է ու Նեռը։