որի վրա ընկել էր արձակելու վիճակը։ Թող կենդանի կանգնեցնի Տիրոջ առջև, որպեսզի նրանով քավություն անի՝ առաքելով նրան արձակման ու բաց թողնելով դեպի անապատ։ Եվ թող այծն իր հետ նրանց անօրենություններն անապատ տանի։
Ա Հովհաննես 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ |
որի վրա ընկել էր արձակելու վիճակը։ Թող կենդանի կանգնեցնի Տիրոջ առջև, որպեսզի նրանով քավություն անի՝ առաքելով նրան արձակման ու բաց թողնելով դեպի անապատ։ Եվ թող այծն իր հետ նրանց անօրենություններն անապատ տանի։
Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։
և կնոջն ասում էին. «Այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք նրանից և գիտենք, որ նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի»։
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։
Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։