Ա Հովհաննես 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ |
Այն օրը շատերն ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք»։
Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։
Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։
և չեք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթե ասեմ, թե նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախոս կլինեմ. սակայն ես ճանաչում եմ նրան և նրա խոսքը պահում եմ։
Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել։
և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և զգե՛ստ հագեք, և դուք նրանց չտաք անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։
Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։
Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։
Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։