Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 2:14
31 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ով իմ խոսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրա առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, այն իսկույն փուլ եկավ, և այդ տան կործանումը մեծ եղավ»։


Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։


Եվ այս բանի համար ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ,


Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի։


Հավատո՛վ Աբրահամն իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց, և նա, ով խոստումն էր ընդունել, իր միամորիկ որդուն էր որպես զոհ մատուցում։


Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։


որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։


Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։


Քեզ դրա մեջ մաս և բաժին չկա, քանի որ քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։


Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։


Այս խոսքն արժանահավատ է, և ուզում եմ, որ դու շեշտը դնես այս բաների վրա, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, որովհետև այդ է բարին և մարդկանց համար օգտակարը։


Գերագույն պատվիրանը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից,


Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։


Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։


և որի միջոցով կփրկվեք, եթե պահեք այն ձևով, ինչպես որ այն ձեզ քարոզեցի, այլապես իզուր հավատացած կլինեք։


Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց՝ հավատով մաքրելով նրանց սրտերը։


և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և զգե՛ստ հագեք, և դուք նրանց չտաք անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։


որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


Սիմոնն ինքն էլ հավատաց և մկրտվելով մշտապես Փիլիպպոսին էր հետևում։ Նա, տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։


Իսկ եթե դուք սուտ խոսքերին ապավինեք, ինչից ոչ մի օգուտ չեք ունենալու,


Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսին, նզովյալ թող լինի։ Մարան աթա. արի՛, Տե՜ր։


Թլփատությունն օգտակար է, եթե Օրենքը պահես, իսկ եթե հանցավոր ես Օրենքի դեմ, քո թլփատությունը կվերածվի անթլփատության։


Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։


Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ