Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզներով էր մտահոգված։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 9:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց տալով իր նշանների Եվ հրաշքների խոսքը Քամի երկրում։


Արդարը կարեկցում է իր անասունին, իսկ ամբարիշտների աղիները անողորմ են։


Բայց ես ձեզ վրա հավիտյան չպիտի բարկանամ, և ոչ էլ իմ դառնության ձայնն է ձեզ ճնշելու։


Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։


Բայց միայն Աբրահամի համար չգրվեց, թե նրան արդարություն համարվեց,


Կալում աշխատող եզան դունչը չկապես»։


իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։


Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։