ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Ա Կորնթացիներին 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույնպես և Տերը Ավետարանը քարոզողներին հրամայեց, որ Ավետարանի քարոզչությամբ էլ ապրեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։ |
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։
Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։
Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։
Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։
Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել։ Բայց վա՛յ ինձ, եթե չավետարանեմ։
Երբ ես հասա Տրովադա՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու, և չնայած Տերն ինձ համար բացեց գործունեության դուռը,
որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։