Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 18:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եվ քանի որ արհեստակից էր, նրանց մոտ մնաց ու աշխատում էր, որովհետև արհեստով վրանագործ էին։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 18:3
13 Խաչաձեւ Հղումներ  

գնանք մինչև Հորդանան գետը և այնտեղ ամեն մեկս մի գերան վերցնի և մեզ համար բնակության տեղ պատրաստենք»։ Եղիսեեն ասաց. «Գնացե՛ք»։


և մեր ձեռքերով ենք վաստակում։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք,


Նույնպես և Տերը Ավետարանը քարոզողներին հրամայեց, որ Ավետարանի քարոզչությամբ էլ ապրեն։


Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի։ Ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։


Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։


Արդյո՞ք մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։


Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։


Եվ արդ, ինչո՞վ պակաս մնացիք մյուս եկեղեցիներից, եթե ոչ այն բանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներեցե՛ք ինձ այդ հանցանքը։


Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։


և ջանաք ապրել խաղաղ, միայն ձեր գործով զբաղվել և աշխատել սեփական ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ