մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
Ա Կորնթացիներին 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։ |
մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։
Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։
Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։
Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։
Նրան Աստված իր զորությամբ բարձրացրեց՝ որպես առաջնորդ և փրկիչ՝ Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տալու համար։
Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,
Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նմանապես, ոչ ոք չի կարող ասել. «Հիսուսը Տեր է», եթե ո՛չ Սուրբ Հոգով։
Կերակուրը որովայնի և որովայնը կերակուրի համար է, սակայն Աստված թե՛ մեկը և թե՛ մյուսը պիտի խափանի։ Բայց մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Արդ, իմացի՛ր այսօր և մտածի՛ր, որ Տերը՝ քո Աստվածը, նա է Աստվածը վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և նրանից բացի այլ աստված չկա։
Սրանք են այն օրենքներն ու կանոնները, որ Մովսեսն անապատում հաղորդեց Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից ելնելուց հետո։ «Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը և միայն Տերն է մեր Աստվածը։
որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը,
որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։
ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։