Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ա Կորնթացիներին 7:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրանք, ովքեր օգտվում են այս աշխարհից, թող ապրեն այնպես, իբր չեն վայելում, որովհետև այս աշխարհի վայելչությունն անցնելու վրա է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ |
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն,
նրանք, ովքեր սուգ են անում, թող ապրեն այնպես, իբր չեն սգում, նրանք ովքեր ուրախանում են, թող ապրեն այնպես, իբր չեն ուրախանում, նրանք, ովքեր գնում են, թող ապրեն այնպես, իբր գնածի տերը չեն,
Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։
Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,
Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։