Մի՞թե ես հղիացա այս ողջ ժողովրդին կամ թե ե՞ս ծնեցի նրանց, որ ինձ ասում ես. “Ա՛ռ դրան քո գիրկը, ինչպես դայակն է գրկում ծծկեր երեխային՝ տանելու այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին”։
Ա Կորնթացիներին 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։ |
Մի՞թե ես հղիացա այս ողջ ժողովրդին կամ թե ե՞ս ծնեցի նրանց, որ ինձ ասում ես. “Ա՛ռ դրան քո գիրկը, ինչպես դայակն է գրկում ծծկեր երեխային՝ տանելու այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին”։
Այսպես ջանացի ավետարանել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը չէր լսվել, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես գրված է.
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,
Եղբայրնե՛ր, ձեզ հիշեցնում եմ այն Ավետարանի մասին, որը ձեզ քարոզեցի, որը և ընդունեցիք, որին նաև հավատարիմ եք մնում,
Ըստ Աստծու շնորհի, որ ինձ է տրվել, ես՝ որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի, բայց ուրիշն է, որ վրան կառուցում է։ Սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։
Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։
Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել։ Բայց վա՛յ ինձ, եթե չավետարանեմ։
Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։
Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։
Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։
Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։
Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։
Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։
Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։
վերածնվելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով.