Ա Կորնթացիներին 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար ո՛չ նա է կարևորություն ներկայացնում, ով տնկեց, ոչ էլ նա, ով ջրեց, այլ Աստված՝ նա, ով աճեցրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ |
Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով իմ մեջ է բնակվում, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։
Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։
Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։