Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս կայսեր օրոք։
Ա Կորնթացիներին 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմի հավատացյալների համար կատարվող հանգանակության համար դուք և՛ս արեք այնպես, ինչպես պատվիրեցի գաղատացիների եկեղեցիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրբերի համար կատարվող հանգանակության համար արե՛ք այնպես, ինչպես որ գաղատացիների եկեղեցիներին եմ պատվիրել։ |
Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս կայսեր օրոք։
Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։
Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։
Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին.
Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Այնուհետև կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։
Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։
Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,
Դրա համար էլ ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ իմ սիրելի ու հավատարիմ որդին է Տիրոջով։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որոնք Քրիստոս Հիսուսով են, ինչպես ուսուցանում եմ ամենուրեք, բոլոր եկեղեցիներում։
Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։