Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր. գիտեք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի առաջին պտուղն է, և իրենց անձերը սրբերի ծառայությանը նվիրեցին։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 16:15
18 Խաչաձեւ Հղումներ  

Մկրտեցի նաև Ստեփանասի ընտանիքը։ Չգիտեմ ամենևին, թե ուրիշ մեկի մկրտած լինեմ.


Ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիա նահանգից Քրիստոսի առաջին պտուղն է։


Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։


Իսկապես ավելորդ եմ համարում գրել ձեզ սրբերին ուղարկվելիք օգնության մասին,


Թախանձագին աղաչում էին մեզ, որ շնորհ ունենան մասնակցելու սրբերին ուղարկվելիք օգնությանը։


որպեսզի Տիրոջ անունով ընդունեք նրան, ինչպես վայել է սրբերին, և հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ որ դիմի ձեզ. որովհետև նա ևս հոգատար եղավ շատերին և հենց ինձ։


Բայց այժմ գնում եմ Երուսաղեմ՝ ծառայելու սրբերին։


սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։


Սրանք են, որ չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են. սրանք գնում են Գառան հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք ընտրվեցին մարդկանց միջից Աստծու և Գառան առաջ։


Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։


Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


Ուրախ եմ Ստեփանոսի, Փորտունատոսի ու Աքայիկոսի գալու առիթով, որովհետև նրանք ձեր բացակայության պակասը լցրին,


որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, որ Հրեաստանում են, և որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին,


Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝


Երուսաղեմի հավատացյալների համար կատարվող հանգանակության համար դուք և՛ս արեք այնպես, ինչպես պատվիրեցի գաղատացիների եկեղեցիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ