Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 9:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Այնուհետև կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 9:41
15 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։


Նա մոտեցավ, բռնեց նրա ձեռքը և ոտքի կանգնեցրեց։ Տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։


Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին և մեծապես մխիթարվեցին։


Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։


Մեռելը վեր կացավ, նստեց և սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան մորը տվեց։


Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։


Նա, որ կերակուր է տալիս անասուններին, Ագռավի ձագերին, որ կանչում են նրան։


Կորսված մարդու օրհնությունը թող ինձ վրա գա, այրու բերանը թող օրհնի ինձ։


Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։


Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։


Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին.


Եվ պատահեց, որ Պետրոսն այս բոլոր տարածքներում շրջելիս իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդդայում։


Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։


Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։


Եղիսեեն ասաց. «Վերցրո՛ւ»։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ