Ա Կորնթացիներին 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որպես օրինակ վերցրե՛ք երաժշտական անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը. եթե սրանք տարբեր հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրի՞նգ են նվագում, թե՞ քնար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։ |
Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմյանց և ասում. “Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք”։
Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։
Այժմ, եղբայրնե՛ր, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչո՞վ օգտակար կլինեմ, թե չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ էլ ուսուցմամբ։
Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։