Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։
Ա Կորնթացիներին 12:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։ |
Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։
Այն նշանները կուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր կհանեն, լեզուներ կխոսեն,
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։
Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորն ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են,
մի՞թե բոլորը բժշկության շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։
որովհետև ով լեզուներ է խոսում, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանա նրան, չնայած որ Հոգու ազդեցությամբ խորհուրդներ է հայտնում։
Ով լեզուներ է խոսում, ինքն իրեն է ամրացնում, իսկ ով մարգարեանում է, եկեղեցին է ամրացնում։
Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։
մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։
Այս խորհուրդն Աստված մարդկության նախորդ սերունդներին ցույց չտվեց, ինչպես այժմ հայտնեց իր սրբերին՝ առաքյալներին ու մարգարեներին, Սուրբ Հոգու միջոցով,
Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։
Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին և բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։