Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 16:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Այն նշանները կուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր կհանեն, լեզուներ կխոսեն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրանք, ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն. իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն,

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 16:17
17 Խաչաձեւ Հղումներ  

Հովհաննեսը խոսքն ուղղեց Հիսուսին և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չի շրջում, և արգելեցինք նրան»։


Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։


որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում և փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց.


Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝ դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։


Եվ երբ Պողոսը նրանց վրա ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա. լեզուներ էին խոսում ու մարգարեանում։


Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.


Շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների և պիղծ ոգիներից տանջվողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։


որովհետև շատերը, որ բռնված էին պիղծ ոգիներից, բարձրաձայն աղաղակում էին, և դևերը դուրս էին ելնում նրանցից։ Եվ բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։


մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։


Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։


մի՞թե բոլորը բժշկության շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։


Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։


որովհետև ով լեզուներ է խոսում, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանա նրան, չնայած որ Հոգու ազդեցությամբ խորհուրդներ է հայտնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ