Ա Կորնթացիներին 12:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ |
Եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։
Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։
Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։
Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորն ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են,
(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։