«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը կամ ձեր սերնդից մեկը դիակի դիպչելու պատճառով պղծվել է և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ է, թող Տիրոջ զատիկը կատարի
Ա Կորնթացիներին 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակը անարժանորեն, հանցապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ |
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը կամ ձեր սերնդից մեկը դիակի դիպչելու պատճառով պղծվել է և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ է, թող Տիրոջ զատիկը կատարի
Բայց այն մարդը, որ մաքուր է և հեռու ճանապարհորդության մեջ չէ, ու թերանում է Զատիկը կատարել, թող վերացվի իր ժողովրդից, քանի որ նա Տիրոջ նվերը իր ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի պատասխանատվությունը։
Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան զգեստ չէր հագել։
Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։
Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել շնորհի Հոգին։