Ա Կորնթացիներին 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։ |
Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։
Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբում՝ մի ժայռի վրա։ Կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի որդիների ներկայությամբ։
Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետև ես ջուր եմ տալու անապատին և անջրդի երկրին՝ գետեր իմ ընտրյալ ազգին խմեցնելու համար։
Եվ եթե անապատում նրանք ծարավեն, նրանց համար նա վեմից ջուր կհանի։ Վեմը կպատռվի, ջրեր կբխեն, և իմ ժողովուրդը կխմի։
Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։
Հիսուսը նրան պատասխանեց ու ասաց. «Եթե միայն գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է՝ “Ինձ խմելու ջուր տուր”, գուցե դու ինքդ նրանից ուզեիր, և նա քեզ կենդանի ջուր կտար»։
Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։
Մեծ տոնի վերջին օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։
ձեր գործած մեղքը՝ հորթը, վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մեջ։
Արդարև, գալիք բարիքների ստվերն էր Օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը. այն նույն զոհերը, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին,
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։