Արդարև, գալիք բարիքների ստվերն էր Օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը. այն նույն զոհերը, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին,
նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։