Ա Կորնթացիներին 1:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային չափանիշի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ, ո՛չ էլ շատ ազնվատոհմիկներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։ |
ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ո՛վ գերազանցդ Թեոփիլոս,
Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։
Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։
Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։
Իսկ մի քանի մարդիկ, որոնց թվում՝ Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ, հարելով նրան, հավատացին։
Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,
Եվ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճարտարությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք բացատրում։
որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
Երեցիցս՝ ընտրյալ Տիրուհուն և նրա որդիներին, նրան, որին սիրում եմ ճշմարտությամբ. ոչ թե միայն ես, այլ նաև ճշմարտությանը բոլոր հասու եղողները,