Ա Թեսաղոնիկեցիներին 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։ |
Մի՛ ասա, թե՝ «Ինչպես նա ինձ հետ վարվեց, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ։ Պիտի հատուցեմ նրան այնպես, ինչպես ինքն ինձ զրկեց»։
Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։
Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։
Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։
Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։
Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը.
Արդ, եթե Տիմոթեոսը գա, արե՛ք այնպես, որ առանց վախի մնա ձեզ մոտ, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։
Արդ, ձեզ համար ամեն առումով արդեն իսկ նախատինք է, որ միմյանց դեմ դատ ունեք։ Ինչո՞ւ դուք չեք անիրավվում և դուք չեք հարստահարվում,
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։
Արդար դատ կանեք, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ։
հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։
Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզ լինի, կարող՝ ուսուցանելու, անոխակալ՝
ոչ ոքի չչարախոսել, չկռվել, հեզահամբույր լինել, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերել.
Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։
Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։
Բայց նա ասաց ինձ. «Ո՛չ, ո՛չ, իմ առաջ ծնկի մի՛ իջիր և մի՛ երկրպագիր, քանզի ես ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարեության խոսքը։ Աստծո՛ւն երկրպագիր»։
Թող Տերը դատ անի իմ ու քո միջև և իմ վրեժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։