Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր, երբ նա սայթաքի, մի՛ ուրախացիր,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ.

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 24:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղավ նրա գերեզմանի վրա։ Աբենների համար լաց էր լինում նաև ամբողջ ժողովուրդը։


Թե ուրախացա գետնին թավալվող թշնամուս վրա, և “վա՜շ” ասացի իմ սրտում,


Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։


Տերը կտեսնի և հաճո չի լինի նրան, և իր բարկությունը կհեռացնի նրանից։


Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։


Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։


Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ