Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Բայց նա ասաց ինձ. «Ո՛չ, ո՛չ, իմ առաջ ծնկի մի՛ իջիր և մի՛ երկրպագիր, քանզի ես ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարեության խոսքը։ Աստծո՛ւն երկրպագիր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 22:9
19 Խաչաձեւ Հղումներ  

այլ վախեցե՛ք Տիրոջից՝ Աստծուց, որը մեծ զորությամբ ու բարձր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցեք, նրա՛ն երկրպագեք ու նրա՛ն զոհեր մատուցեք։


Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված. Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ Եվ երկրի երեսին։


Օտար աստվածների չերկրպագեք, որովհետև Տերը անունն է պահանջկոտ Աստծու. Աստված նախանձախնդիր է։


և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով՝ երկրպագես ինձ»։


Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»։


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։


Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։


Եվ ասում էր բարձր ձայնով. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը. և երկրպագե՛ք երկնքի և երկրի և ծովի ու ջրերի աղբյուրների Արարչին»։


Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։


Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։


Եվ դարձյալ ասաց ինձ. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, քանզի ժամանակը մոտ է։


Վկայում եմ ես՝ Հովհաննեսս, ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստված նրա գլխին պիտի բերի այս գրքում գրված պատուհասները։


Ահա շուտով պիտի գամ։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարեության խոսքը»։


քսանչորս երեցները պիտի ընկնեն աթոռի վրա նստածի առաջ և երկրպագեն հավիտյանս հավիտենից կենդանի եղողին, իրենց պսակները դնեն աթոռի առաջ՝ ասելով.


Մարդկության մնացած մասը, որ չմեռավ այս հարվածներից, չապաշխարեց, ոչ էլ հետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե և փայտե կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ