Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու նա քնեց։ Երբ առավոտյան նրանք զարթնեցին, Սամուելը, Սավուղին տանիքից կանչելով, ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սավուղն իջավ, և ինքն ու Սամուելը տնից դուրս եկան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։ |
Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը,
Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։
Եվ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»։ Նա պատասխան չտվեց, որովհետև մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրա, վեր կացավ և գնաց իր տեղը։
Երբ նրանք հասան քաղաքի եզրին, Սամուելը Սավուղին ասաց. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եվ նա առաջ անցավ։ Սամուելը Սավուղին ասաց. «Դու այսօր այստեղ կմնաս և կլսես Տիրոջ պատգամները»։