Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Ժողովուրդը ելավ ու բերեց, և յուրաքանչյուրն իր տանիքին, իր բակում, Աստծու տան բակում և քաղաքի հրապարակներում, մինչև Եփրեմի դարպասը տաղավարներ պատրաստեցին։
Ու թող Երուսաղեմի տներն ու Հուդայի թագավորների տները դառնան սպանության վայր այն պղծությունների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ իրենց տանիքների վրա խունկ էին ծխում երկնքի բոլոր զորություններին և նվերներ ընծայաբերում օտար աստվածներին”»։
Եվ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մեջտեղ՝ Հիսուսի առաջ։
ու նա քնեց։ Երբ առավոտյան նրանք զարթնեցին, Սամուելը, Սավուղին տանիքից կանչելով, ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սավուղն իջավ, և ինքն ու Սամուելը տնից դուրս եկան։