դու քո ծառայի ականջին հայտնեցիր և ասացիր՝ “Քեզ տուն եմ շինելու”, ուստի քո ծառան հանդգնեց քո առջև այս աղոթքը անելու։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի գնալուց մի օր առաջ Տերը Սամուելին հայտնել էր նրա մասին ու ասել. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ |
դու քո ծառայի ականջին հայտնեցիր և ասացիր՝ “Քեզ տուն եմ շինելու”, ուստի քո ծառան հանդգնեց քո առջև այս աղոթքը անելու։
այն ժամանակ մարդկանց միտքն է բացահայտում։ Այդպիսի ահավոր տեսիլքով ահա զարհուրեցրեց նրանց՝
Այնուհետև թագավոր խնդրեցին, ու Աստված նրանց թագավոր տվեց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սավուղին, քառասուն տարի։
Սամուելը Սավուղին ասաց. «Ինձ Տերն առաքեց, որ քեզ թագավոր օծեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա։ Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները։
Հովնաթանը նրան ասաց. «Բնավ, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ հայտնելու, և ինչպե՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ Այդպիսի բան չկա»։
Տերը կրկին երևաց Սելովում։ Տերը Սամուելին երևաց ըստ իր ասած խոսքի։ Սամուելը հավատարմությամբ դարձավ Տիրոջ մարգարեն ամբողջ Իսրայելի մեջ՝ երկրի մի ծայրից մյուսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, և նրանց ճանապարհը չար էր։
Սամուելը տեսավ Սավուղին, և Տերն ասաց նրան. «Ահավասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թե՝ “Նա է իշխելու իմ ժողովրդին”»։