Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն քաղաքները, որ այլազգիները գրավել էին Իսրայելի որդիներից, Ասկաղոնից մինչև Գեթ, վերադարձրին ու տվեցին Իսրայելին, և Իսրայելի սահմաններն ազատվեցին այլազգիների ձեռքից։ Իսրայելի ու ամորհացիների միջև խաղաղություն տիրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։ |
Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։
Երկրի հարավային կողմում բնակվում են ամաղեկացիները, լեռնային շրջանում՝ քետացիները, խևացիները, հեբուսացիները և ամորհացիները, իսկ ծովեզերքին ու Հորդանան գետի երկարությամբ՝ քանանացիները»։
Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։
և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։
Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։
Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։
Սիսարան հետիոտն փախավ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Ասովրի արքա Հաբինի և կինեցի Քաբերի տան միջև խաղաղություն էր կնքված։