Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Եթե Տերը թշնամուն հանձնել է մեր ձեռքը և մեզ պահել է, ուրեմն այդ բանը մի՛ արեք, եղբայրնե՛ր։ Չէ՞ որ Տերը մեր ձեռքն է մատնել մեզ վրա հարձակված ելուզակներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։ |
Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։
Այն մարդը՝ տան տերը, գնաց նրանց մոտ և ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամություն մի՛ արեք, այդ մարդու՝ իմ տունը մտնելուց հետո այդ անզգամությունը մի՛ արեք։
Դավթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած ավարից նրանց բաժին չենք հանի։ Միայն ամեն մեկը թող առնի իր կնոջն ու որդիներին և գնա, հեռանա»։
Ո՞վ կլսի ձեր խոսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թույլ չեն։ Պահապանների բաժինը հավասար պետք է լինի պատերազմի գնացողների բաժնին։
Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կհասնե՞մ նրանց»։ Տերն ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու բոլոր գերիներին կփրկես»։