Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

գերեվարել էին կանանց և երկրում գտնվող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, չէին սպանել տղամարդկանց և կանանց, այլ գերել էին ու գնացել իրենց ճանապարհով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:2
6 Խաչաձեւ Հղումներ  

և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի. այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։


Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ


Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գեթ բերեմ»։ Այսպես էր ասում, որ հանկարծ Գեթ գալով՝ չասեն. «Այս բոլորը Դավիթն է արել»։ Եվ այս էր Դավթի սովորությունը, քանի դեռ նա բնակվում էր այլազգիների երկրում։


Նրանց ունեցածից ոչ մի բան չէր պակասել. փոքրից մինչև մեծը, տղաներին և աղջիկներին և այն ամենը, ինչ առել էին նրանցից, Դավիթը հետ բերեց։


Դավիթն ու իր մարդիկ երբ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզված է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները՝ գերված։