Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն այդ չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարյուր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։ |
Սավուղն ու նրա հետ նաև ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դեմ, և մեծ իրարանցում առաջացավ։
Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ՝ Դավթի մոտ։ Նրան հաց տվեցին, ու նա կերավ, ջուր խմեցրին, տվեցին նրան մի կտոր չոր թուզ և երկու ողկույզ չամիչ։
Դավիթը եկավ ուժասպառ եղած երկու հարյուր զինվորների մոտ, որոնք չէին կարողացել Դավթի հետևից գնալ և մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դավթին ու նրա հետ եղած զորքին։ Դավիթը մոտեցավ այդ երկու հարյուր զինվորներին, հարցուփորձ արեց նրանց ողջության մասին։
Իր հետ վերցնելով չորս հարյուր մարդ՝ Դավիթը եկավ մինչև Բոսորի հեղեղատը, իսկ ուժասպառ եղածները մնացին տեղում։