Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ21 Դավիթը եկավ ուժասպառ եղած երկու հարյուր զինվորների մոտ, որոնք չէին կարողացել Դավթի հետևից գնալ և մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դավթին ու նրա հետ եղած զորքին։ Դավիթը մոտեցավ այդ երկու հարյուր զինվորներին, հարցուփորձ արեց նրանց ողջության մասին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ21 Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։ Տես գլուխը |