Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն Անքուսին ասաց. «Այդպես թող լինի։ Հիմա դու կիմանաս, թե քո ծառան ի՛նչ է անելու»։ Անքուսը Դավթին ասաց. «Այդպես թող լինի, որովհետև քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։ |
Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։
Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։
Այլազգիների նախարարները հարյուրներով ու հազարներով առաջ էին շարժվում, Դավիթն ու իր մարդիկ էլ գնում էին Անքուսի հետևից։