Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այդ օրերին այլազգիները, իրենց զորքերը հավաքելով, պատերազմի ելան Իսրայելի դեմ։ Անքուսը Դավթին ասաց. «Լա՛վ իմացիր, որ դու և քո մարդիկ ինձ հետ պատերազմի եք դուրս գալու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:1
7 Խաչաձեւ Հղումներ  

Այլազգիներն իրենց զորքը հավաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հավաքվեցին Հուդայի երկրի Սոկքով վայրում և բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջև։


Անքուսը Դավթին շատ էր վստահում՝ ասելով. «Այս մարդը Իսրայելի իր ժողովրդի մոտ իրեն վարկաբեկել է, և ինձ մոտ մինչև վերջ ծառա կլինի»։


Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։


Եվ երբ այլազգիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասեփայում, այլազգիների նախարարները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները, այդ լսելով, վախեցան այլազգիներից։


Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայելի դեմ, և Իսրայելի այրերը, այլազգիների առաջ փախուստի դիմելով, վիրավոր ընկան Գեղբուա լեռան վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ