Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա, ինչպես քո անձն այսօր իմ աչքին պատվական երևաց, իմ անձն էլ Տիրոջ առջև այնպես պատվական թող երևա, ինձ զորացնի ու փրկի ամեն տեսակ նեղությունից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։ |
Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
Դավիթը Բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկա է Տերը, որ ինձ փրկեց ամեն նեղությունից։
որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։
Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք բազում անգամներ հարձակվեցին, բայց ամեն անգամ Դավիթն ավելի խորագետ էր գործում, քան Սավուղի բոլոր ծառաները, ուստի նրա անունը գնալով ավելի էր փառավորվում։
Թող Տերը դատավոր ու իրավարար լինի իմ և քո միջև։ Թող Տերը տեսնի ու դատի և ինձ արդարություն անի»։