Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ավելացրեց. «Ինչո՞ւ է իմ տերն ընկել իր ծառայի հետևից։ Ինչո՞վ եմ մեղանչել և ի՞նչ վնաս եմ հասցրել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը այդպես իր ծառայի ետևից ընկել. ի՞նչ եմ արել, ի՞նչ չարիք է գործել իմ ձեռքը քո դեմ։ |
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Իսկ ո՞ւր են ձեր այն մարգարեները, որոնք մարգարեություն էին անում ու ասում, թե բաբելացիների արքան չի գալու այս երկիրը՝ ձեզ վրա։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
Հիսուսը նրան ասաց. «Եթե վատ բան ասացի, վկայիր վատի՛ մասին, իսկ եթե լավ, ինձ ինչո՞ւ ես խփում»։
Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։
Դավիթը Ռամայի Նավաթ բնակավայրից փախավ եկավ Հովնաթանի մոտ ու նրան ասաց. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է հանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ մտադրվել է ինձ սպանել»։
Դավիթը նրանից հետո վեր կացավ, դուրս եկավ քարայրից և աղաղակեց նրա հետևից՝ ասելով. «Իմ տե՛ր արքա»։ Սավուղը հետ նայեց. Դավիթը երեսնիվայր գետնին ընկավ ու երկրպագեց։