Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել. բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:46
12 Խաչաձեւ Հղումներ  

Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”,


Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”,


Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ. գալիս է այս աշխարհի իշխանը և ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։


Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։


Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։


Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։


Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»։


Եվ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի դրա վրա»։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,


Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ» (Ես. 53.9)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ