Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ Սավուղն իր Մեղքող դստերը, որը Դավթի կինն էր, կնության տվեց ռովմացի Հեմեսսայի որդի Փաղտիելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։ |
Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։
Սավուղի դուստր Մեղքողը սիրեց Դավթին, ու երբ այդ մասին հայտնեցին Սավուղին, դա նրան հաճելի թվաց։
Պայմանավորված ժամկետը դեռ չէր լրացել, որ Դավիթն իր մարդկանցով վեր կացավ և այլազգիներից հարյուր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատված անդամները, լցրեց արքայի առջև և արքային փեսա դարձավ. Սավուղն իր դուստր Մեղքողին նրան կնության տվեց։