Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 10:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթովթ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Աղաղակի՛ր քո ձայնով, ո՛վ դուստր Գաղղիմի, ակա՛նջ դիր, ո՛վ Լաիշա։ Պատասխանի՛ր, ո՛վ Անաթոթ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 10:30
9 Խաչաձեւ Հղումներ  

իսկ Սավուղն իր Մեղքող դստերը, որը Դավթի կինն էր, կնության տվեց ռովմացի Հեմեսսայի որդի Փաղտիելին։


Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։


Անաթովթը և նրա արվարձանները, Աղմոնը և նրա արվարձանները, Գաբաան և նրա արվարձանները՝ չորս քաղաքներ։


Իմ հորեղբայր Սելովմի որդի Անամայելը Տիրոջ խոսքի համաձայն ինձ մոտ՝ բանտի սրահը, եկավ և ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է հարմար ձեռք բերել այդ ժառանգությունը, քանզի ավագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացա, որ դա Տիրոջ խոսքն է,


Արքան Աբիաթար քահանային ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթովթ։ Այսօր դու մահվան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հոր առջև կրել ես Տիրոջ Ուխտի տապանակը, և դու էլ չարչարվել ես այնտեղ, որտեղ չարչարվել է իմ հայրը»։


Քաղաքի անունն Իսրայելի որդու՝ իրենց հոր անունով Դան կոչեցին. իսկ նախապես քաղաքի անունը Լայիսա էր։


Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։


թող զարհուրի Մադեբենան, նաև նրանք, որ բնակվում են Գեբիմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ