Եվ ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ և քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։ |
Եվ ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ և քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր։
Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։
Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։